«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Էս ի՞նչ արիք…»

«Էս ի՞նչ արիք…»
30.09.2023 | 17:08

Մայրս եկավ, հոգնած էր, բայց ուղեղը պարզ է ու հստակ, ինչպես աշնան առավոտները։

Ստեփանակերտում չորս օր քնել էր տարբեր տեղեր՝ ասֆալտի վրա, հյուրանոցների աստիճանների, առողջապահության նախարարի լքված կաբինետի հարմար բազմոցին։

Վերջին երկու օրը Ստեփանակերտում, ադրբեջանցի ոստիկանների ուշադիր հայացքների հսկողության ներքո, տասնյակ մարդկանց համոզել էր, որ ադրբեջանցիների հացն ու ջուրը չօգտագործեն, հնարավոր է՝ թունավորած լինի, իսկ ծանոթներով իրար հետ լինեն, որ մեկի կորելու դեպքում մյուսները նկատեն։

Գորիս-Երևան ճամփին խոսում էր իր տան, աշնան հավաքած իր բերքի, համագյուղացիների, համաշխարհային կլիմայի փոփոխության հարցերի շուրջ։

Բայց Երևան մտնելիս՝ Արշակունյաց փողոցում լացեց, ասաց՝ էս ի՞նչ արիք։

Հետո լուռ էինք։

-Էս լուսավոր շենքը ի՞նչ է։

-Նոր կրկեսի շենքն է, մամ։

Էդ էլ անցանք։

Սլավի Ավիկ Հարությունյան

Դիտվել է՝ 6193

Մեկնաբանություններ

իոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am